Բարսելոնայի կատարյալ հաղթանակը?

Բարսելոնայի կատարյալ հաղթանակը?

22/02/2020 - 21:17

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» դեմ:

Կիկե Սետիենի սաները վերջապես ուրախացրին սեփական երկրպագուներին՝ տանելով խոշոր հաշվով հաղթանակ: Խաղն ավարտվեց 5:0 հաշվով «բլաուգրանասի» հաղթանակով:

Ամբողջ խաղի ընթացքում կատալոնական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը, սակայն հյուրերն էլ փորձում էին հետ չմնալ՝ իրականացնելով մի շարք վտանգավոր հակագրոհներ, նույնիսկ խաղի հաշվիը կարող էին բացել հենց «Էյբարի խաղացողները, սակայն 5-րդ րոպեին հյուրերի խփած գնդակը մրցավարը չեղարկեց խաղից դուրս իրավիճակի պատճառով:

Լեո Մեսսին, ով նախորդ 4 խաղերում հաջողության չէր հասել, առաջին խաղակեսում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Կիկիե Սետիենի թիմը երկրորդ խաղակեսի միջնամասում երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն Կլեման Լանգլեն և Արթուրո Վիդալը խաղից դուրս վիճակոմ էին:

87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած թիմի նորեկ Մարտին Բրեյթվեյթը տուգանային հրապարակի ձախ եզրից փոխացնում կատարեց դեպի Լեո Մեսսին, դարպասապահը փորձեց շեղել գնդակի ուղղությունը, սակայն այն ի վերջ հայտնվեց արգենտինացի խաղացողի մոտ, ով էլ դարձավ պոկերի հեղինակ:

89-րդ րոպեին Բրեյթվեյթը նույն դիրքից, նույնպիսի իրավիճակում, գրեթե նույն զարգացումներով հարվածային դիրք դուրս բերեց Արթուրին, ով էլ դրեց խաղի վերջակետը՝ 5:0:

«Բարսելոնան» վաստակեց 55 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Ռեալին»: «Արքայական» ակումբն իր հերթական հանդիպումը կանցկացնի այսօր ուշ երեկոյան՝ հյուրընկալվելով «Լևանտեին»: «Էյբարը» 24 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023