Բարսելոնան բանակցություններ է սկսել Լիդսի առաջատարի տրանսֆերի հարցում
«Լիդսի» վինգեր Ռաֆինյան, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացի ֆուտբոլիստին գնելն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է կատալոնական ակումբի գլխավոր նպատակը։
Աղբյուրի փոխանցմամբ` արդեն մի քանի շաբաթ է «բլաուգրանան» բանակցություններ է սկսել 25-ամյա ֆուտբոլիստի գործակալ Դեկուի հետ, ով 2004-2008 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում և ջերմ հարաբերություններ ունի ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Հաղորդվում է, որ Ռաֆինյան նույնպես կողմ է «Բարսելոնա» տեղափոխության գաղափարին և երջանիկ կլինի, եթե կարողանա իրագործել դա։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Ռաֆինյային իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Բավարիան», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողի տրանսֆերի հարցում նախնական բանակցություններ է վարել «Լիդսի» հետ։
Հայտնի է, որ յորքշիրյան ակումբը Ռաֆինյայի վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 50 մլն եվրո։
Հավելենք, որ Ռաֆինյան «Լիդսի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 59 հանդիպում` դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Լիդս, Ռաֆինյա-Լիդս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո