Բարսելոնան աջ պաշտպանի դիրքի ամրապնդման երկու տարբերակ է դիտարկում
«Բարսելոնան» մտադիր է 2023/24 մրցաշրջանից առաջ ամրապնդել աջ պաշտպանի դիրքը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը մտադիր է վաճառել այդ դիրքում խաղացող Սերժինիո Դեստին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Միլանի» կազմում։
Բացի դրանից, «բլաուգրանան» դեռևս վստահ չէ, որ Սերժի Ռոբերտոն և Հեկտոր Բելերինը կշարունակեն մրցելույթներն ակումբում։
Այդ ամենով պայմանավորված` «կապտանռնագույններն» աջ պաշտպանի դիրքի ամրապնդման երկու տարներակ է դիտարկում։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը Դիոգու Դալոտի («Մանչեսթեր Յունայթեդ») և Վիլֆրիդ Սինգոյի («Տորինո») մասին է։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» այս ֆուտբոլիստների տարբերակների վրա կանգ է առել այն պատճառով, քանի որ նրանց ձեռք բերելը ֆինանսական մեծ միջոցներ չի պահանջում։
Նշենք, որ այս երկու ֆուտբոլիստներին էլ «Բարսելոնան» կարող է ձեռք բերել նույնիսկ անվճար, քանի որ իրենց ակումբների հետ գործող պայմանագրերն ավարտվում են 2023 թ. հունիսի 30-ին, սակայն դրանք ներառում են նաև մեխանիկորեն երկարաձգման կետ։
Հավելենք, որ Դիոգու Դալոտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 75 խաղում դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Վիլֆրիդ Սինգոյին, ապա վերջինս «Տորինոյի» շարքերը համալրել է 2019 թ. հունվարին, որի մարզաշապիկով անցկացրել է 73 հանդիպում` դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիեգո Դալոտ, Հեկտոր Բելերին, Մանչեսթեր Սիթիի կանանց թիմ, Սերժի Ռոբերտո, Սերժինիո Դեստ, Տորինո, տրանսֆերներ