Բարսելոնան անհավանական նվաճման է հասել Լա լիգայի շրջանակում
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով համառ պայքարում հաղթանակ կորզեց «Լևանտեի» դեմ խաղում։
Չնայած այդ խաղում կատալոնական ակումբի դարպասին երեք 11-մետրանոց նշանակվեց, միևնույնն է, «բլաուգրանային» հաջողվեց հաղթանակ տոնել։
Ինչպես տեղեկացնում է MisterCheap-ը, Լա լիգայի պատմության մեջ «Բարսելոնան» դարձել է առաջին ակումբը, որը հաղթանակ է տոնել մի խաղում, որի ընթացքում իր դարպասին նշանակվել է երեք 11-մետրանոց հարված։
Մինչ օրս միայն «Ատլետիկո Մադրիդին» էր հաջողվել 1 միավոր վաստակել նման խաղում, ինչը եղել է 1990 թ. հոկտեմբերի 10-ին «Օսասունայի» դեմ տնային խաղում (2:2)։
Այդ խաղում մադրիդյան ակումբի դարպասին նույնպես երեք անգամ 11-մետրանոց է նշանակվել։
Հիշեցնենք, որ «Լևանտեի» դեմ խաղում «Բարսելոնայի» դարպասին նշանակված երեք 11-մետրանոցներից վալենսիական ակումբը կարողացավ իրացնել միայն երկուսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լևանտե