Բարսելոնայում վնասվածքների համաճարակը շարունակվում է
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հանդիպման առաջին կեսում «բլաուգրանայի» կազմից վնասվածք ստացավ կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն և 44-րդ րոպեին փոխարինվեց։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆրանսիացի պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի հյուսվածքների սալջարդ։
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ 24-ամյա պաշտպանը շարքից դուրս է մնացել նվազագույնը 1 ամսով և մինանշանակ բաց է թողնելու Լա լիգայի 11-րդ տուրում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք Էլ կլասիկոն։
Կունդեն նաև չի միանա Ֆրանսիայի հավաքականին` Եվրո-2024-ի որակավորման փուլի հանդիպումներին մասնակցելու համար։
«Եռագույնների» հայտացուցակում արդեն փոփոխություն է տեղի ունեցել. Կունդեի փոխարեն հավաքական է հրավիրվել «Չելսիի» պաշտպան Մալո Գուստոն։
Բացի Կունդեից, «Գրանադայի» դեմ խաղում «կապտանռնագույնների» կազմից վնասվածք է ստացել նաև Լամին Յամալը։
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 16-ամյա վինգերն ստացել է ձախ ազդրի վնասվածք։
Յամալը նույնպես շարքից դուրս է մնացել, սակայն նրա ապաքինման ժամկետի մասին որևէ տեղեկություն դեռևս չի հաղորդվում, քանի որ վերջինս պետք է հետազոտվի նաև Իսպանիայի հավաքականի բուժանձնակազմի կողմից։
Հավելենք, որ «Բարսելոնայի» կազմում այժմ վնասվածքներից ապաքինվում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Պեդրին, Ռոբերտ Լևանդովսկին, Ֆրենկի դե Յոնգն ու Ռաֆինիան, որոնց մասնակցությունն առաջիկա Էլ կլասիկոյին նույնպես հարցականի տակ է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ժյուլ Կունդե, Լա-լիգա, Լամին Յամալ, Պեդրի, Ռաֆինյա-Լիդս, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆրենկի-դե-Յոնգ