Բարսելոնայում հանդես է եկել ակումբի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի` 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյի» դեմ խաղում (4:0) «Բարսելոնայի» կամզում նորամուտը նշել է Տոնի Ֆերնանդեսը։
«Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսպանացի վինգերը դարձել է ակումբի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա հանդիպման օրը եղել է 16 տարեկան, 5 ամսական և 17 օրական։
Այդ ցուցանիշով Ֆերնանդեսը զիջում է միայն Լամին Յամալին։ Վերջինս կատալոնական ակումբում նորջամուտը նշել է 15 տարեկան, 9 ամսական և 16 օրականում։
Տոնի Ֆերնանդեսը «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի` Լա Մասիայի սան է։ Նա ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս «կապտանռնագույնների» երկտասարդական թիմում` «Բարսելոնա Բ»-ում և 5 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարբաստրո, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Լամին Յամալ, Տոնի Ֆերնանդես