Բարսելոնայի 17-ամյա պաշտպանի տպավորիչ վիճակագրությունը 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»` դուրս գալով հաջորդ փուլ։
«Բլաուգրանայի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց 17-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին, ով տպավորիչ վիճակագրություն գրանցեց։
Այժմ կներկայացնենք Կուբարսիի վիճակագրությունը.
Խաղաժամանակ – 90 րոպե
Սպասվող գոլեր (xG) – 0,04
Սպասվող գոլային փոխանցումներ (xA) – 0,01
Գնդակին հպումներ – 80
Փոխանցումբերի ճշգրտություն – 61/68 (90%)
Երկար փոխանցումներ (ճշգրիտ) – 15 (9)
Ստեղծած գոլային պահեր – 1
Գնդակի հեռացում սեփական տուգանային հրապարակից – 5
Գնդակի խլում – 3
Մրցակցի գրոհի կասեցում – 1
Դիրքային մենապայքարներ (հաղթած) – 3 (3)
Օդային մենապայքարներ (հաղթած) – 3 (3)
Մրցակցի հարվածների փակում – 1
Խախտումներ – 0
Վիճակագրական բոլոր տվյալները վերցված են SofaScore կայքից։
Նշենք, որ Կուբարսին ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվեց «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# SofaScore, Բարսելոնա, Նապոլի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Պաու Կուբարսի