Բարսելոնայի պարտքն արդեն աստղաբաշխական թվի է հասնում․ ակումբը, հնարավոր է, վարկ վերցնի
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան նշել է, որ ակումբը ստիպված կլինի 800 մլն եվրո վարկ վերցնել․
«Ես դեռևս հստակ չիգտեմ, թե արդյո՞ք ակումբն այդ հարցում վերջնական համաձայնության է հասել, թե՞ նախնականան համաձայնագիր է կնքվել։ Ակումբը այդ գումարը պետք է վճարի հաջորդ 20 տարիների ընթացքում։
Ակումբի ղեկավարությունը պետք է բացատրություն տա ինչպես «Կամպ Նոու» մարզադաշտի վերանորոգման և մարզադաշտի իրավունքների վաճառքի ծրագրի, այնպես էլ այդ վարկի համար։ Ես անչափ ուշադիր պետք է հետևեմ այդ իրադարձություններին, քանի որ ակումբի ղեկավարները կարող են լրջագույն վնասներ հասցնել ակումբին և նրա հեղինակությանը»,- Լապորտայի խոսքերը մեջբրում է El Pais-ը։
Համաձայն «կապտանռնագույնների» վերջին հաշվետվության, չհաշված այս վերցվելիք վարկը, կատալոնական ակումբի ընդհանուր պարտքը կազմում է 217 մլն եվրո։ Այսպիսով, կատալոնական ակումբի ընդհանուր պարտքն արդեն մոտենում է 1 մլրդ եվրոյին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նոր վարկը ակումբին անհրաժեշտ է, որպեսզի միջոնցներ ունենա «Կամպ Նոու» մարզադաշտի հետ կապված բոլոր նպատակներն իրագործելու համար։ Սկզբնական շրջանում նախատեսվում էր մարզադաշտի վերակառուցման համար ծախսել մոտ 600 մլն եվրո, սակայն ծախսերը կտրուկ աճել են։
Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահ եղել է 2003-2010 թվականներին։
# Բարսելոնա, Ժոան Լապորտա