Բարսելոնայի նախագահի թեկնածուն չի մասնակցի ընտրություններին

Բարսելոնայի նախագահի թեկնածուն չի մասնակցի ընտրություններին

14/01/2021 - 20:01

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուների քանակը շարունակում է նվազել։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, Էմիլի Ռուսոն հանել է իր թեկնածությունը։ Նախապես նա հավաքել էր բավարար քանակությամբ ստորագրություններ, որպեսզի կարողանար իր թեկնածությունն առաջադրել, սակայն հետագայում որոշ ստորագրություններ կասկածելի էին թվացել․ նշանակվել էր հատուկ մարմին, որը պետք է հետաքններ գործը։

Ռուսոն, չսպասելով հետաքննության ավարտին, հանել է իր անունը «Բարսելոնայի» նախագահի թեկնածուների շարքից․ ընդ որում՝ հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեին մեկ օր անց ՝ հունվարի 15-ին։

Ավելի վաղ իր թեկնածությունից հրաժարվել էր նաև Աուգուստի Բենեդիտոն։ Այսպիսով, ընտրություններից 10 օր առաջ կատալոնական ակումբի նախագահի թեկնածուները երեքն են՝ Ժոան Լապորտա, Վիկտոր Ֆոնտ և Տոնի Ֆրեյշա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից ազատվեց Խոսեպ Մարիա Բարտոմեուն․ պատճառը ակումբի վատ ելույթներով պայմանավորված՝ երկրպագուների ճնշումներն էին, ինչպես նաև Լեո Մեսսիի՝ ակումբը լքելու ցանկությունը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023