Լեո Մեսսին մասնակցել է Բարսելոնայի նախագահական ընտրություններին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ մարտի 7-ին, նախատեսված է անցկացնել «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները։
Լրագրող Խերարդ Ռոմերոյի թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին արդեն մասնակցել է ընտրություններին։
Ընտրությունների համար 6 ընտրատեղամասեր են գործում, որոնք առավոտյան 9։00-ից սկսած, բացել են իրենց դռներն ընտրողների առջև։ Ընտրությունները կտևեն 12 ժամ և կավարտվեն տեղի ժամանակով 21։00-ին, իսկ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի թեկնածուները երեքն են՝ Ժոան Լապորտա, Վիկտոր Ֆոնտ և Տոնի Ֆրեյշա։ Ընտրություններում հաղթողը կղեկավարի ակումբը մինչև 2026 թվականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի, Վիկտոր Ֆոնտ, Տոնի Ֆրեյշա