«Բարսելոնայի» Մ-19 թիմը դուրս եկել ՉԼ-ի երիտասարդական մրցաշարի եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» Մ-19 թիմը մրցել է Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարի» հասակակիցների դեմ։
Վճռորոշ է դարձել 7-րդ րոպեին «բլաուգրանայի» 17-ամյա կիսապաշտպան Խուան Ֆերնանդեսի գոլը. նա աչքի է ընկել 11-մետրանոցից։
Կատալոնական թիմը հաղթել է 1:0 հաշվով և երրորդ անգամ դուրս եկել մրցաշարի եզրափակիչ։
«Բարսելոնան» եզրափակիչում ապրիլի 28-ին կմրցի թուրքական «Տրաբզոնսպորի» Մ-19 թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում ու Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին։
Նշենք, որ հաղթանակի դեպքում «Բարսելոնան» կդառնա Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի պատմության մեջ ամենատիտղոսակիր թիմը։ «Կապտանտնագույնները» «Չելսիի» հետ մրցաշարի տիտղոսը նվաճել են երկուական անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից