Բարսելոնայի մարզադպրոցի սանը կտեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
«Բարսելոնայի» Մ-16 թիմի պաշտպան Մարկ Խուրադոն հրաժարվել է ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, խաղացողն այս ամառ կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը։ Ապրիլին խաղացողը դարձել է 16 տարեկան և կարող էր կատալոնական ակումբի հետ կնքել պրոֆեսիոնալ պայմանագիր։
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը Խուրադոյին առաջարկել է տարեկան 60 հազար եվրո աշխատավարձ, որը երեք տարի հետո դառնալու էր 100 հազար եվրո։ Բացի դրանից՝ նա 200 հազար եվրոյի տեսքով բունս էր ստանալու «Բարսելոնա Բ»-ում նորամուտը նշելու համար, սակայն Խուրադոն մերժել է այդ առաջարկը, իսկ «Բարսելոնայի» ղեկավարությունը հիասթափված է, որ բաց է թողնելու տաղանդավոր պաշտպանին։
# Բարսելոնա, Բարսելոնա Բ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկ Խուրադո, տրանսֆերներ