«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում 📸
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը.
Դարպասապահներ – Վոյցեխ Շյեսնի, Դիեգո Կոչեն, Էդեր Ալեր։
Պաշտպաններ – Ռոնալդ Արաուխո, Պաու Կուբարսի, Անդերաս Քրիստենսեն, Ժերար Մարտին, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Խոֆրե Տոռենտս։
Կիսապաշտպաններ – Պեդրի, Մարկ Կասադո, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Մարկ Բեռնալ, Դրո Ֆեռնանդես։
Հարձակվողներ – Ֆերան Տոռես, Ռոբերտ Լևանդովսկի, Լամին Յամալ, Մարկուս Ռեշֆորդ, Ռունի Բարդաղջի, Տոնի Ֆեռնանդես։
Տարբեր վնասվածքների պատճառով կատալոնական ակումբի հայտացուցակից բացակայում են թիմի ավագ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, Ժոան Գարսիան, Ալեխանդրո Բալդեն, Գավին, Ֆերմին Լոպեսն ու Ռաֆինիան։
«Բլաուգրանայի» հայտացուցակ է վերադարձել Լամին Յամալը։
«Բարսելոնա» – «Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին` Երևանի ժամանակով 20:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լամին Յամալ, Ռեալ Սոսիեդադ📋 𝗦𝗤𝗨𝗔𝗗 𝗟𝗜𝗦𝗧
— FC Barcelona (@FCBarcelona) September 28, 2025
⚽ #BarçaRealSociedad pic.twitter.com/YveLqrRFzJ