«Բարսելոնայի» համակարգում պատմական նշանակում է եղել

«Բարսելոնայի» համակարգում պատմական նշանակում է եղել

31/05/2025 - 10:11

Ժուլիանո Բելետին դարձել է «Բարսելոնա Բ»-ի պատմության մեջ բրազիլացի առաջին գլխավոր մարզիչը, գրում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը։

47-ամյա մասնագետը մայիսին 30-ին նշանակվել է կատալոնական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Բելետին 2024 թ. հունիսից մարզում էր «կապտանռնագույնների» Մ-19 տարեկանների թիմը, որի ղեկին ավարտված մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի հաղթող։

Բրազիլացի ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում 2004-2007 թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», 103 խաղում խփել 1 գոլ, կատարել 12 գոլ։ Նա կատալոնական ակումբում միակ գոլը խփել է 2006 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և իր թիմին հաղթանակ պարգևել «Արսենալի» դեմ խաղում (2:1)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023