Բարսելոնայի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Պորտուի կազմում
«Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կարիերան կշարունակի «Պորտուի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։
«Վիշապները» Նիկոյի տրանսֆերի դիմաց «բլաուգրանային» վճարելու են 8 մլն եվրո, որին ավելանալու են տարբեր հավելավճարներ։
«Բարսելոնան» իսպանացի ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու է 40% մասնաբաժին։
Բացի դրանից, կատալոնական ակումբն ունենալու է նաև Գոնսալեսին հետ գնման իրավունք։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացնում է, որ կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքելու, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Վալենսիայի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 26 անգամ` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելացնենք, որ Նիկո Գոնսալեսը «Բարսայի» սան է, որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Նիկո Գոնսալես, Նիկոլո Սկիրա, Պորտու, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո