Բարսելոնայի դեմ արտագնա խաղերում հեթ-տրիկի հեղինակ դարձած բոլոր ֆուտբոլիստները
Իսպանայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս ֆանտաստիկ խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնակին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
«Արքայական» ակումբի կազմից փայլեց Կարիմ Բենզեման` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Mister Chip-ը ներկայացրել է «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղերում երբևէ հեթ-տրիկի հեղինակ դարձած բոլոր ֆուտբոլիստներին.
- Լուիս Արագոնես («Բետիս») – 1961 թ.
- Ֆերենց Պուշկաշ («Ռեալ Մադրիդ») – 1963 թ.
- Թոնի Կուրբոշ («Մեց») – 1984 թ.
- Մանոլո Պենիա («Վալյադոլիդ») – 1987 թ.
- Բալտազար («Ատլետիկո Մադրիդ») – 1989 թ.
- Ֆրանսիսկո Հիգուերա («Սարագոսա») – 1994 թ.
- Միլինկո Պանտիչ («Ատլետիկո Մադրիդ») – 1997 թ. (Խմբ.` դարձել է պոկերի հեղինակ)
- Անդրեյ Շևչենկո («Դինամո Կիև») – 1997 թ.
- Դիեգո Ֆորլան («Վիլյառեալ») – 2005 թ.
- Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 2021 թ.
- Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ») – 2023 թ.
Նշենք, որ «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Միլինկո Պանտիչը միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է հյուրընկալվելիս 4 անգամ գրավել «Բարսելոնայի» դարպասը։
Դա տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1997/98 խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, սակայն մադրիդյան ակուկբն այդ խաղում պարտվել է 4:5 հաշվով և լքել պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Անդրեյ-Շևչենկո, Բալտազար, Բարսելոնա, Դիեգո Ֆորլան, Էլ Կլասիկո, Թոնի Կուրբոշ, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Լուիս Արագոնես, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Մանոլո Պենիա, Միլինկո Պանտիչ, Ռեալ Մադրիդ, Ֆերենց Պուշկաշ, Ֆրանսիսկո Հիգուերա