Մբապեն գերազանցել է Մեսսիի ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Կողմերը չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվ, սակայն պայքարը շարունակեց փարիզյան ակումբը, քանի որ դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էր 4։1 հաշվով։
Պատասխան խաղում «Փարիզի» միակ գոլը խփեց Կիլիան Մբապեն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Ֆրանսիացի հարձակվողը ՉԼ-ի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացրել է 42 հանդիպում և խփեց արդեն իր 25-րդ գնդակը։
Ինչպես տեղեկացնում է OptoJoe-ն, այդ գոլի շնորհիվ Կիլիան Մբապեն գերազանցել է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի ռեկորդը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ 25 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Մբապեն իր 25-րդ գոլը խփելու պահին եղել է 22 տարեկան և 80 օրական, իսկ Լեո Մեսսին՝ 22 տարեկան և 286 օրական։ Նրանց հաջորդում են Ռաուլը (23 տարեկան և 252 օրական), Կարիմ Բենզեման (24 տարեկան և 99 օրական) և Թիերի Անրին (25 տարեկան և 102 օրական)։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ