Բարսելոնայից շուտով ևս մեկ ֆուտբոլիստ կհեռանա
«Բարսելոնայի» հարձակվող Ռեյ Մանայը կարիերան կշարունակի Ա սերիան ներկայացնող «Սպեցիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սպեցիան» վարձակալելու է ալբանացի ֆուտբոլիստին, որի ավարտին 3 մլն եվրոյի դիմաց գնման իրավունք է ունենալու։
Հավելենք, որ 24-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի շարքերը համալրել էր 2020 թ. հունվարին, որի գլխավոր թիմում որևէ հանդիպում չի անցկացրել և հանդես է եկել միայն «Բարսելոնա Բ»-ի կազմում (31 խաղ, 16 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնա Բ, Ռեյ Մանայ, Սպեցիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո