Բարսելոնայից կարող է հեռանալ ևս մեկ ծագող աստղ
«Բարսելոնայի» երիտասարդական թիմի կենտրոնական պաշտպան Միքայիլ Ֆայեն կարող է կարիերան շարունակել պորտուգալական «Պորտուի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը սենեգալցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ են վարում։
«Բլաուգրանան» 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից մտադիր է վաստակել նվազագույնը 15-16 մլն եվրո։ Կատալոնական ակումբը ցանկանում է գործարքում ներառել նաև երկու հավելյալ կետ։ «Բարսելոնան» պետք է պահպանի Ֆայեի տրանսֆերը հետ գնելու իրավունք, ինչպես նաև ակումբը պետք է մասնաբաժին ունենա նրա հաջորդ տրանսֆերից։
Հավելենք, որ Ֆայեն համարվում է «կապտանռնագույնների» երիտասարդական թիմի ամենախոսումնալից ֆուտբոլիստներից մեկը։ Նա 2023 թ. ամռանն է խորվաթական «Կուստոշիա» ակումբից 1,5 մլն եվրոյով տեղափոխվել «Բարսելոնա»։ Ֆայեն 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել «Բարսելոնա Բ»-ի կազմում և 35 խաղում խփել է 4 գոլ։
Հիշեցնենք` վերջերս հայտնի դարձավ, որ երիտասարդական թիմից հեռանալու է ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը` Մարկ Գիյուն, որը տեղափոխվելու է «Չելսի»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Միքայիլ Ֆայե, Պորտու, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո