Բարսելոնային առաջարկել են բրազիլական ակումբի հարձակվողի ծառայությունները
Բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ինտերնասիոնալի» հարձակվող Յուրի Ալբերտոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Քանի որ կատալոնական ակումբը կենտրոնական հարձակվող է փնտրում, 20-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկել են «կապտանռնագույններին», սակայն դեռևս հայտնի չէ, թե «Բարսելոնան» ինչ է պատասխանել այդ առաջարկին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Հաղորդվում է, որ Ալբերտոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Միլանը»։
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ կապի մեջ են եղել նաև «Զենիթի» ղեկավարները։
Սպասվում է, որ Ալբերտոյի տրանսֆերը նրա հավանական նոր ակումբի համար կարժենա մոտ 15 մլն եվրո։
Նշենք, որ Ա սերիայի ավարտված մրցաշրջանում Յուրի Ալբերտոն անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Բրազիլական Ա սերիա, Զենիթ, Ինտերնասիոնալ, Միլան, Յուրի Ալբերտո, տրանսֆերներ