Բարսելոնան, Մեսսիի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Բարսելոնան, Մեսսիի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

31/01/2021 - 23:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, El Mundo Deportivo պարբերականը, Լեո Մեսսիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրի հետ կապված, շոկային բացահայտումներ է արել։ Պարզվում է՝ Լեո Մեսսին անցնող 4 տարիների ընթացքում (2017թ․ սկսած) ակումբից մինչ այժմ ստացել է 511 մլն եվրո։

Կատալոնական ակումբն այդ բացահայտումների հետ կապված հունվարի 31-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել․

«Հաշվի առնելով El Mundo Deportivo պարբերականի կատարած հրապարակումները, որոնք կապված են Լեո Մեսսիի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրին, ակումբը ցավում է, քանի որ այն մասնավոր փաստաթուղթ է, ինչը կարգավորվում է կողմերի միջև գործող գաղտնիության սկզբունքով։

«Բարսելոնան» կտրականապես հերքում է այն փաստը, որ որևէ կապ ունի այս փաստաթղթի հանրայնացման հետ և պատրաստվում է համապատասխան փաստաղթեր հավաքել, որպեսզի դատական գործընթաց սկսի El Mundo թերթի դեմ։

Ակումբը պահանջելու է վնասի փոխհատուցում, որը հնարավոր է առաջանա վերոնշյալ հրապարակման հետևանքով։

Ակումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Լեո Մեսսիին, հատկապես այն մարդկանց առաջ, ովքեր փորձում են վարկաբեկել նրա իմիջը և խաթարել նրա հարաբերություններն այն կազմակերպության հետ, որտեղ նա աշխատել է, որպեսզի դառնա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը»,- նշված է «Բարսելոնայի» պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023