«Բարսան» Ֆլիկին փոխարինելու երկու թեկնածու է դիտարկում
«Բարսելոնան» սկսել է գլխավոր մարզչի պաշտոնում Հանսի Ֆլիկին փոխարինելու տարբերակներ դիտարկել, գրում է Diario Sport-ը։
Գերմանացի մասնագետը վերջին շրջանում քանի անգամ ակնարկել է, որ մտադիր չէ երկար զբաղեցնել պաշտոնը։ Բացառված չէ, որ նա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական ակումբից։ Կողմերը մինև 2027թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունեն։
60-ամյա մասնագետին «բլաուգրանայում» փոխարինելու հիմնական թեկնածուները Միկել Արտետան («Արսենալ») և Լուիս Էնրիկեն (ՊՍԺ) են։
Էնրիկեն 2014-17թթ. արդեն մարզել է «Բարսելոնան», նվաճել 9 տիտղոս, այդ թվում` դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Արտետան էլ ֆուտբոլային առաջին քայլերն արել է «Բարսելոնայում», որի համակարգում հանդես է եկել 1997-2001 թվականներին։ Նախկին կիսապաշտպանը կատալոնական ակումբի երիտասարդական թիմում 42 խաղում խփել է 3 գոլ։
«Կապտանռնագույնները» Ֆլիկի գլխավորությամբ հանդես են գալիս 2024թ. հուլիսից, 90 խաղում տարել են 67 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 14 պարտություն, նվաճել 4 տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Բարսելոնա, Լուիս-Էնրիկե, Հանս-Դիտեր Ֆլիկ, Միկել Արտետա, ՊՍԺ