«Բարսան» սենսացիոն պարտություն կրեց «Ժիրոնայից»` կորցնելով Լա լիգայի առաջատարությունը 🎥
Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ժիրոնայից»։
«Բլաուգրանայից» 59-րդ րոպեին հաշիվը բացեց Պաու Կուբարսին, սակայն 62-ին տանտերերի պատասխան գնդակը խփեց Տոմա Լեմարը։
Հախուռն վերջաբանով խաղում «Ժիրոնային» 87-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ֆրան Բելտրանը։
45+1-րդ րոպեին Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից 11-մետրանոցից վրիպեց Լամին Յամալը. գնդակը դիպավ դարպասաձողին։
«Բարսելոնան» մնաց 58 միավորով ու այս տուրից հետո առաջնության առաջատարությունը զիջեց Մադրիդի «Ռեալին»։ «Արքայական» ակումբն ունի 60 միավոր։ «Ժիրոնան» 29 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։