«Բարսան» հաղթեց «Վիլյառեալին»` տարին ավարտեց առաջին տեղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» «Լա Սերամիկա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
«Բլաուգրանայի» հաղթական գոլերը խփեցին Ռաֆինիան ու Լամին Յամալը։
«Դեղին սուզանավը» Ռենատոու Վեյգայի հեռացումցի հետո` 39-րդ րոպեից, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Հանդիպման հերոսներից էր նաև «Բարսայի» դարպասապահ Ժոան Գարսիան` կատարելով 5 սեյվ։
Կատալոնական ակումբը միավորների քանակը հասցրեց 46-ի` 2025 թվականն ավարտելով առաջին տեղում։ «Վիլյառեալը» 35 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml