Բարսան կրակի հետ խաղաց և պատժվեց` չօգտվելով Ատլետիկոյի նվերից 🎥
Շարունակվում է իսպանական Լա լիգայի 24-րդ տուրը, որի շրջանակում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունեց «Կադիսին»։
Հանդիպման մեկնարկային րոպեներից կատալոնական ակումբն իր ձեռքում վերցրեց խաղի ղեկը և մինչև խաղի վերջին րոպեները թույլ չտվեց մրցակցին որևէ գոլային պահ ստեղծել իր դարպասին։
Բավական է նշել որ առաջին խաղակեսում Ռոնալդ Կումանի սաները գնդակին տիրում էին 82% առավելությամ և կատարեցին 4 դիպուկ հարված մրցակցի դարպասին։ Այնինչ, «Կադիսի» տղաները դիպուկությամբ չկարողացան աչքի ընկնել։
Հանդիպման 32-րդ րոպեին հաշիվը բացեց «կապտանռնագույնների» առաջատար Լեո Մեսսին, ով հստակորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ առաջ մղելով իր թիմին։
Առաջին խաղակեսի մնացած հատվածում «կապտանռնագույնները» շարունակում էին տիրել նախաձեռնությանը՝ զրկելով մրցակցին գնդակից, սակայն կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը բովանդակային առումով առաջինի շարունակությունն էր։ Գնդակին տիրում էր, գրոհում էր, դարպասի գրավումով սպառնում էր միայն մեկ թիմ՝ «Բարսելոնան»։
Միևնույն ժամանակ, զգացվում էր որ «Բարսան» ևս չի ցանկանում ռիսկի դիմել․ տպավորություն էր, թե կողմերին բավարարում է 1։0 հաշիվը, քանի որ տանտերերը փչացրին մի շարք գոլայի պահեր։
«Բարսելոնայի» նման մոտեցումը պատժվեց հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ։
Հյուրերը դրվագներից մեկում ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, որն էլ հստակ իրացրեց Ալեիշ Ֆեչրնանդեսը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։
Ստացվում է, որ խաղը, որը «Բարսան» կարող էր խոշոր հաշվով հաղթանակով ավարտել, սակայն կարևոր միավորներ կորցրեց, իսկ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Այս խաղից հետո Կումանի սաները միավորների քանակը հասցրին 47-ի և այս պահի դրությամբ զբաղեցնում եմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3րդ հորիզոնականը։
Կադիսը վաստակեց 25-րդ միավորը և հանգրվանեց 14-րդ հորիզոնակնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կադիս, Ռոնալդ Կուման