Բարսելոնայի նախագահական ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 7-ին տեղի էին ունենում «Բարսայի» նախագահական ընտրությունները , որոնք արդեն ավարտվել են։
Տեղի ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին) փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը, իսկ ներկա պահին ընթանում է ձայների հաշվարկ։
Կատալոնական ակումբի պաշտոնական կայքն արդեն նախնական արդյունքներ է հրապարակել ընտրություններից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ TV3 հեռուստաընկերությունը ընտրությունների մասնակիցների շրջանակում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ում են ձայն տվել նրանք և, ըստ որի, Ժոան Լապորտան ստացել է ձայների 58%-ը, Վիկտոր Ֆոնտը՝ 31%-ը, իսկ Տոնի Ֆրեյշան՝ 9%-ը։
Ընտրական տեղեմասերում էլ արդեն հաշվարկել են քվեաթերթիկների 75%-ը, ըստ որի, Ժոան Լապորտան հավաքել է ձայների 57.6%-ը, Վիկտոր Ֆոնտը` 31․17%-ը, իսկ Տոնի Ֆրեյշան` 10.05%-ը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Վիկտոր Ֆոնտ, Տոնի Ֆրեյշա