Լևան խփում է որքան ուզում է, իսկ Բավարիան ջախջախում է Քյոլնին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Քյոլնի» դեմ։
Մյունխենյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ և հաղթեց 5։1 հաշվով։
Հանսի Ֆլիկի թիմի կամզից հիանալի հանդիպում անցկացրին Ռոբերտ Լևանդովսկին, Լեոն Գորեցկան և Սերժ Գնաբրին։ Լեհ հարձակվողն ու Գնաբրին դուբլ գրանցեցին, իսկ Գորեցկան՝ երեք գոլային փոխանցում։
«Բավարիայի» կազմից մեկ գոլ էլ խփեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, իսկ «Քյոլնի» գնդակը գրանցվեց Էլես Շկիրիի անվան դիմաց։
Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, որոնց շրջանակում դարձել է արդեն 28 գոլի հեղինակ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը՝ մոտակա հետապնդող Անդրե Սիլվային («Այնտրախտ») գերազանցելով 9 գնդակ։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 52 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լայպցիգից» առաջ անցնելով 5 միավոր։ «Ցլերն» իրենց հանդիպումը կանցնացնեն քիչ ավելի ուշ՝ տանը մրցելով «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։
«Քյոլնը» մնաց 21 միավորով և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
# Բավարիա, Բունդեսլիգա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Լեոն Գորեցկա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի, Քյոլն