Բավարիան շարունակում է փայլել?
Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։
Հանսի Ֆլիկի սաները ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին։ Հյուրերը միայն 1-2 վտանգավոր պահ ստեղծեցին, որոնք որևէ արդյունք չտվեցին։
Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ իր գոլերի թիվը հասցնելով 29-ի, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալֆոնսո Դևիսն ու Բենջամեն Պավարը, հյուրերի կազմից էլ Մաթիաս Յորգենսենը գրավեց սեփական դարպասը։
Այս հաղթանակից հետո «Բավրիան» էլ ավելի մոտեցավ հերթական չեմպոիոնությանը։ Մյունխենյան ակումբը վաստակեց 67 միավոր և այժմ 10 միավոր առաջ է անցել «Բորուսիա Դորտմունդից», որն իր հանդիպումը կանցնացնի վաղը՝ մայիսի 31-ին՝ հյուրընկալվելով առաջնության հետնապահ «Պադերբորնին»։ «Ֆորտունան» 27 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Բենջամեն Պավար, Բունդեսլիգա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆորտունա