Բավարիան նույնիսկ երկրորդ կազմով շատ ուժեղ էր Լոկոմոիտիվից🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում մրցեց «Լոկոմոտիվի» դեմ։
Մյունխենյան ակումբն այս խմբում լուծել էր հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, այդ պատճառով էլ Հանսի Ֆլիկը մի շարք առաջատար ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն էր տվել, սակայն նույնիսկ դա չխանգարեց «Բավարիային»։
«Լոկոմոտիվը», որին հաղթանակը կարող էր դուրս բերել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ, պարզապես ոչինչ չկարողացավ առաջարկել գրեթե երկրորդ կազմով հադնես եկող մյունխենյան ակումբին։ «Բավարիան» Նիկլաս Զյուլեի և Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ հաղթեց 2։0 հաշվով։
«Բավարիա» – «Լոկոմոտիվ» հանդիպմանը զուգահեռաբար ընթացավ նաև «Զալցբուրգ» – «Ատլետիկո Մադրիդ» խաղը։
Ավստրիական ակումբին 1/8 եզրափակիչ դուրս գալու համար անհարաժեշտ էր միմիայն հաղթանակ, սակայն մադրիդյան ակումբն արեց այն, ինչ ամենալավն է կարողանում անել՝ պաշտպանվեց, խաղաց հաշվի վրա, ինչպես նաև օգտագործեց իր գոլային պահերը։
Դիեգո Սիմեոնեի սաները հաղթեցին 0։2 հաշվով, իսկ գոլերը խփեցին Մարիո Հերմոսոն ու Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։
A խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը․
1․ «Բավարիա» – 16 միավոր
2․ «Ատլետիկո Մադրիդ» – 9 միավոր
3․ «Զալցբուրգ» – 4 միավոր
4․ «Լոկոմոտիվ» – 1 միավոր
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Զալցբուրգ, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Լոկոմոտիվ, Մարիո Հերմոսո, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Նիկոլաս Զյուլե, Չեմպիոնների-լիգա