Բավարիան աշխատավարձ չի վճարի Covid-19-ի դեմ չպատվաստված և ինքնամեկուսացման մեջ գտնվող ֆուտբոլիստներին
«Բավարիան» չի պատրաստվում աշխատավարձ վճարել այն ֆուտբոլիստներին, ովքեր պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ և վարակի հետևանքով ստիպված են եղել ինքնամեկուսանալ։ Այդ մասին հայտնում է Sport1-ը` հղում կատարելով Bild-ին։
Աղբյուրի փոխանցմամբ` ներկա պահին «Բավարիայի» կազմից ինքնամեկուսացած են Յոզուա Կիմիխը, Սերժ Գնաբրին, Ջամալ Մուսիալան, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգն ու Միքայել Կյուիզանսը։
Հատկանշական է, որ վերոնշյալ ֆուտբոլիստներից և ոչ մեկը պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ։
Մյունխենյան ակումբի նախագահ Հերբերտ Հայները, գլխավոր տնօրեն Օլիվեր կանն ու սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչն արդեն տեղյակ են պահել ինքնամուսացած ֆուտբոլիստներին, որ աշխատանավարձ չեն վճարելու նրանց կարանտինի ընթացքում։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստներն այդ որոշումը տարակուսանքով են ընդունել և դժգոհության առիթ է դարձել։
Նշենք, որ Յոզոուա Կիմիխն արդեն երկրորդ անգամ է ինքնամեկուսանում Covid-19-ի հետևանքով։ Այս անգամ գերմանացի կիսապաշտպանը կկորցնի նաև 768 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, կորոնավիրուս, Հասան Սալիհամիջիչ, Հերբերտ Հայներ, Միքայել Կյուիզանս, Յոզուա-Կիմիխ, Ջամալ Մուսիալա, Սերժ Գնաբրի, Օլիվեր Կան