Բավարիայի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Լիդսի կազմում
«Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկան շուտով կդառնա «Լիդսի» ֆուտբոլիստ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության. «Լիդսը» Ռոկայի գործարքի դիմաց «Բավարիային» կվճարի 12 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
25-ամյա ֆուտբոլիստը յորքշիրյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է նաև, որ Ռոկան այսօր` հունիսի 17-ին, բուժզննում կանցնի «Լիդսի» համար, ինչից հետո կստորագրի նախատեսված պայմանագիրը։
Հավելենք, որ Մարկո Ռոկան «Բավարիայում» հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի կազմում անցկացրել է 24 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լիդս, Մարկ Ռոկա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո