Բանեգան ծաղրել է Կոնտեին՝ նշելով, որ նա կեղծամ է կրում🎥

Բանեգան ծաղրել է Կոնտեին՝ նշելով, որ նա կեղծամ է կրում🎥

22/08/2020 - 12:43

Երեկ՝ օգոստոսի 21-ին, Քյոլնում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Սևիլիան» 3։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ՝ ռեկորդային 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։

Հանդիպման առաջին խաղակեսը բավականին բուռն պայքարում անցավ, իսկ կողմերը փոխանակվեցին երկուական խփած գնդակներով։ 16-րդ րոպեին քիչ մնաց լուրջ բախում տեղի ունեար «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոինո Կոնտեի և անդալուսական ակումբի կիսապաշտպան Էվեր Բանեգայի միջև։

Այդ դրվագում միլանյան ակումբը գլխավոր մրցավար Դանի Մակելիից պահանջում էր նշանակել 11 մետրանոց հարված, քանի որ կարծում էին, որ «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսը սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել։

Այդ դրվագում Կոնտեին հանգստացնելու է եկել Էվեր Բանեգան՝ փորձելով նրան լռեցնել։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, այդ դրվագում արգենտինացի ֆուտբոլիստը իտալացի մասնագետին ծաղրել է՝ նշելով, որ կեղծամ է կրում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոնտեն անչափ զայրացել է այդ արտահայտությունից և Բանեգային ասել է․

«Ես քեզ կսպասեմ խաղից հետո»։

Այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավարը դեղին քարտ ցույց տվեց Անտոնիո Կոնտեին

Բանն այն է, որ Անտոիո Կոնտեի ճաղատ լինելու պատմությունը բավականին հին թեմա է իտալական ֆուտբոլում։ Ավագ սերնդի երկրպագուները կհիշեն, որ երբ Անտոնիո Կոնտեն դեռևս հանդես էր գալիս «Յուվենտուսի» կազմում, 1990-ականներին նա սկսեց ճաղատանալ։ Անտոինո Կոնտեն 2000-ամականներին հաճախ էր այցելում իտալական կլինիկաներ, որպեսզի մազեր «տեղադրեն» նրա գլխի վրա։

2001/02 մրցաշրջանում կայացած թուրինյան դերբիներից (խմբ․՝ «Յուվե» vs «Տորինո») մեկում «Տորինոյի» երկրպագուները «Յուվենտուսին» «նվիրված» հետաքրքիր պաստառ էին բացել, որի վրա գրված է եղել հետևյալը․

«Դուք նման եք Կոնտեի մազերին՝ կեղծ եք»։

Անտոնիո Կոնտեն երբ 2004 թվականին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան նրա մոտ կրկին սկսեցին մազերի հետ կապված խնդիրներ առաջանալ։ 2006 թվականին երբ նա մարզում էր «Արեցոն», նույնիսկ մինչև վերջ սափրեց գլուխը՝ ներակայանալով լրիվ ճաղատ։

Այդ«սանրվածքը» Կոնտեի համար ավելի թանկ նստեց, քան որ նա հաճախու էր տարբեր բուժհաստատություններ՝ մազեր «կրակելու» համար։ Շատրեն այդ ժամանակ կարծում էին, որ նա ծանր հիվանդ է․

«Ինձ տարբեր հիվանդություններ էին վերագրում՝ քաղցկեղ, մկանայաին դիստրոֆիա։ Ասում էին, որ ինձ տեսել են կաթվածահար վիճակում՝ անվասայլակին նստած։ Ես փորձում էի ամեն ինչ բացատրել, թե որտեղից են մարդիկ այդպիսի ենթադրություններ արել»,- ժամանակին նշել է Կոնտեն։

2007 թվականին Անտոնիո Կոնտեն նոր «պատերազմ» հայտարարեց ճաղատության դեմ։ Նա այդ ժամանակ չվստահեց իտալացի մասնագետներին՝ ուղևորվելով Կանադա՝ Վանկուվեր։ «Hasson and Wong» կլինիկայում արեցին այն, ինչ Կոնտեն ցանկանում էր երկար տարիներ, իսկ բուժումն արժեցավ մոտ 30 հազար դոլլար։ Այդ պահից ի վեր Անտոնիո Կոնտեն մազերի հետ կապված այլևս երբեք որևէ խնդիր չի ունեցել։

Սակայն, նույնիսկ դրանից հետո իտալական ակումբների երկրպագուները շարունակում էին ծաղրել իտալացի մասնագետին։ Այդ ամենը հատկապես «լավ» էր ստացվում «Ֆիորենտինայի» երկրպագուների մոտ, որոնք թեժ հարաբերություններ ունեն «ծեր սենյորայի» իրենց գործընկերների հետ։ Կար մի ժամանակ, երբ «մանուշակները» հանդիպում էին Կոնտեի գլխավորած ակումբներին, նրանց երկրպագուները ցուցադրաբար կեղծամ էին սկսում կրել՝ փորձելով սադրել Կոնտեին, սակայն մարզիչը չէր դրվում դրանց։

«Զվարճալի գաղափար է և այն պետք է հանգիստ ընդունել։ Ես նույնիսկ մանուշակագույն պարիկ եմ գնել և մտադիր եմ այն կրել տանը։ Գնահատում եմ «մանուշակների» երկրպագուների գաղափարը»,- նշել է Կոնտեն։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023