Բայերը թոփ-5 առաջնություններում կրկնեց Արսենալի ու Յուվենտուսի պատմական ռեկորդը
Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։
«Դեղագործները» 90 միավորով ներքին առաջնությունում դարձան չեմպիոն, իսկ մրցաշրջանն ավարտեցին առանց պարտություն կրելու։
Խաբի Ալոնսոյի թիմը 34 խաղում տարել է 28 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի։
OptaFranz-ը գրում է, որ «Բայերը» եվրոպական թոփ-5 առաջնություններում միայն երրորդ ակումբն է, որն անպարտելի մրցաշրջան է անցկացնում։
Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն «Արսենալը» (2003/04 մրցաշրջան, 38 խաղ, 26 հաղթանակ, 12 ոչ-ոքի, 90 միավորով դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն) և «Յուվենտուսը» (2011/12 մրցաշրջան, 38 խաղ, 23 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 84 միավորով դարձել է Ա սերիայի չեմպիոն)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Արսենալ, Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Յուվենտուս