Ա սերիայում գլխավոր մրցավարի ու վիդեոասիստենտների երկխոսությունները կհանրայնացվեն
Ա սերիայի մրցավարական բաժնի ղեկավար Ջանլուկա Ռոկին հայտարարել է, որ հանդիպումների գլխավոր մրցավարների ու վիդեոասիստենտների միջև խոսակցությունները շուտով կսկսեն հանրայնացվել և հասանելի կլինեն լսելու համար.
– Տեսակրկնապատկերը հիանալի գործիք է, սակայն մրցավարների որոշումները պետք է լինեն հետևողական և հավասարակշռված, և եթե դա տեղի չունենա, ապա ՎԱՌ-ը կդառնա բոլորի թշնամին։
– Կա՞ հավանականություն, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի լսել գլխավոր մրցավարների ու վիդեոասիստենտների միջև խոսակցությունները
– Շուտով ամեն ինչ այդպես էլ կլինի. գաղտնիքներ չունենք։ Մարդկանց համար կարևոր է իմանալ, թե ինչպես նրանք շփվում միմյանց հետ։
– Գլխավոր մարզիչներին տեսակրկնապատկեր պահանջելու իրավունք կտրվի՞։
– Ես դեմ չեմ, սակայն պետք է հասկանալ, թե ինչ կարծիք ունեն այդ մասին մարզիչները,- նշել է Ռոկին RAI Radio 1-ի եթերում, որը մեջբերում է La Gazzetta dello Sport։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VAR, VAR համակարգ, Ա-սերիա, Ջանլուկա Ռոկի