Ա սերիայի երեք հանդիպումներ հետաձգվել են
Իտալիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Սպադավորան որոշում է կայացրել հետաձգել իտալական Լոմբարդիա և Վենետո շրջաններում ընթացող բոլոր մարզական իրադարձությունները։
Հետաձգման պատճառով այսօր չեն կայանա Ա սերիայի 25-րդ տուրի «Ինտեր» – «Սամպդորիա», «Ատալանտա» – «Սասուոլո», ինչպես նաև «Կալյարի» – «Վերոնա» հանդիպումները։ Դեռևս ոչ մի հստակ տեղեկատվություն չկա, թե երբ կկայանան այս հանդիպումները։
Սպորտային իրադարձությունների հետաձգման պատճառ է հանդսիացել կորոնավիրուսի վտանգը։ Վենետում հիվանդությունից մահացել է 78-ամյա տղամարդ, իսկ Լոմբարդիայում՝ 75-ամյա կին։ Այդ շրջաններում կորոնավիրուսով վարակավածների թիվն արդեն գերազանցում է մեկ տասնյակը, դեպքեր են գրանցվել նաև Պյեմոնտե և Էմիլի-Ռոմանյե շրջաններում։ Նշվում է նաև, որ Իտալիայի կառավարությունն արդեն մեկուսացրել է 10 քաղաք։
# Ա-սերիա, Ատալանտա, Ինտեր, Կալյարի, Սամպդորիա, Սասուոլո, Վերոնա