Աֆրիկայի գավաթ. Եգիպտոսը գոլառատ խաղում հաղթեց գործող չեմպիոնին` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Եգիպտոսի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Կոտ դ’Իվուարի թիմին։
«Փարավոններից» գոլ և ասիստ գրանցեց թիմի ավագ ու առաջատար, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը։
33-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում գոլ է խփել իր մասնակցությամբ բոլոր չորս խաղերում ու լավագույն ռմբարկուների պայքարում 4 գոլով Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ կիսում է 2-3-րդ տեղերը։ Առաջատարը 5 գնդակով Մարոկկոյի հավաքականի վինգեր Բրահիմ Դիասն է։
Հոսամ Հասանի գլխավորած թիմից գոլ խփեցին նաև Օմար Մարմուշն ու Ռամի Ռաբիան։
Կոտ դ’Իվուարից աչքի ընկավ Գելա Դուեն, իսկ եգիպտոսցիներից Ահմեդ Ֆատուհը գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, Եգիպտոսը պայքարից դուրս թողեց մրցաշարի գործող չեմպիոնին։ «Փարավոնները» Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն են, որտեղ հունվարի 14-ին կմրցեն Սենեգալի հավաքականի դեմ։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Նիգերիան ու Մարոկկոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml