Աֆրիկայի գավաթ. Ամենադասական դիմակայություններից մեկում ոչ-ոքի գրանցվեց 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության F խմբի երկրորդ տուրում Կոտ դ’Իվուարի ու Կամերունի հավաքականները ոչ-ոքի (1:1) գրանցեցին։
Մրցաշարի գործող չեմպիոնից հաշիվը 51-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն, բայց ընդամենը 5 րոպե անց «Ժիլ Վիսենտեի» պաշտպան Գիսլեն Կոնանի ինքնագոլից հետո կամերունցիները հաշիվը հավասարեցրին։
Սա աֆրիկյան ամենադասական դիմակայություններից է։ Հավաքականները միմյանց դեմ ամենաշատն են մրցել` 21 խաղում տանելով 9-ական հաղթանակ, 3 անգամ էլ գրանցելով ոչ-ոքի։
Կամերունը 4 միավորով F խմբի առաջատարն է, Կոտ դ’Իվուարը նույնքան միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml