Աֆրիկայի ազգերի գավաթ. Նիգերիան ջախջախիչ հաղթանակով 1/4 եզրափակիչ է դուրս եկել 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Նիգերիայի ազգային հավաքականը 4:0 հաշվով ջախջախել է Մոզամբիկի թիմին։
«Աֆրիկյան բրազիլացիներից» դուբլ է գրանցել Վիկտոր Օսիմենը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ադեմոլա Լուքմանն ու Ակոր Ադամսը։
Լուքմանը նաև երկու ասիստ է կատարել։ «Ատալանտայի» հարձակվողը մրցաշարի ամենաարդյունավետ խաղացողն է։ Նա 3 խաղում 3 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ փոխանցում։
Այսպիսով, Էրիկ Շելի գլխավորած թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ալժիր – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml