Աֆրիկայի Ազգերի գավաթ. Եգիպտոսն ու Նիգերիան հաղթանակներ տոնեցին🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Եգիպտոսի հավաքականը D խմբի շրջանակում մրցեց Սուդանի ընտրանու դեմ։
Չնայած հանդիպման ողջ ընթացքում «փարավոններն» ունեին մեծ առավելություն, սակայն ընդամենը մեկ գնդալ ուղարկեցին մրցակցի դարպասն ու հաղթեցին 1:0 հաշվով։
Հանդիպման միակ ու հաղթական գնդակը 35-րդ րոպեին խփեց կենտրոնական պաշտպան Մոհամեդ Աբդելմոնեմը։
Այդ հանդիպմանը զուգահեռաբար D խմբում ընթանում էր նաև Գվինեա Բիսաու – Նիգերիա հանդիպումը։
Նիգերիացիենը Ումար Սադիկի և Վիլիամ Տրոստ-Էկոնգի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 2:0 հաշվով։
D խումբը 3-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Նիգերիա – 9 միավոր
- Եգիպտոս – 6 միավոր
- Սուդան – 1 միավոր
- Գվինեա Բիսաու – 1 միավոր
Այսպիսով, Նիգերիայի ու Եգիպտոսի հավաքականները նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Սուդանն ու Գվինեա Բիսաուն լքեցին մրցաշարի հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Գվինեա-Բիսաուի հավաքական, Եգիպտոսի հավաքական, Նիգերիայի հավաքական, Ումար Սադիկ, Սուդանի հավաքական