Արցախից Երևան տեղափոխված երեխաները ներկա են եղել հավաքականի մարզմանը🎥

Արցախից Երևան տեղափոխված երեխաները ներկա են եղել հավաքականի մարզմանը🎥

07/10/2020 - 19:05

Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռամզական գործողություններ են տեղի ունենում, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ Արցախի տարբեր շրջաններից ժամանել են Երևան։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ խաղին։

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հավաքականի հերթական մարզմանը ներկա են եղել Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած երեխաները։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/774366133133446

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025