Արտետա. ««Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել եմ Գվարդիոլայի հետ»

Արտետա. ««Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել եմ Գվարդիոլայի հետ»

10/04/2025 - 11:44

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ խորհուրդ է հարցրել Պեպ Գվարդիոլայից («Մանչեսթեր Սիթի»).

««Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել եմ Գվարդիոլայի հետ։ Նա բազմիցս նման իրավիճակներում է եղել, և այս խաղին պատրաստվելիս, ցանկացա խոսել նրա հետ։ Գվարդիոլան այնպիսի մարդ է, որն ընդունում է միասին հասած հաջողությունները։

Շատ կարևոր է սովորել լավագույններից։ Պեպը շատ խելացի մարդ է, և բախտս բերել է, որ աշխատել եմ նրա հետ»,- բասկ մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Դիմակայության առաջին խաղում «Արսենալը» Լոնդոնում «Ռեալին» հաղթել է 3:0 հաշվով։

Հիշեցնենք, որ Միկել Արտետան 2016-19 թթ. «Մանչեսթեր Սիթիում» եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը։ Նա «քաղաքաբնակների» մարզչական շտաբում երկու անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, մեկական անգամ` Անգլիայի գավաթակիր ու երկրի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023