Արտետան 53 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել հյուսիսլոնդոնյան դերբիի շրջանակում
Անգլիական 11-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» Հին Մին Սոնի և Հարի Քեյնի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Ինչպես տեղեկանում է OptaJoe-ն, այս պարտության պատճառով «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան 53 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել։ Բանն այն է, որ իսպանացի մասնագետը պարտվել է իր առաջին երկու հյուսիսլոնդոնյան դերբիներում, իսկ վերջին անգամ նման ցուցանիշ գրանցել էր Բերթի Մին 1966/67 մրցաշրջանում։
Արտետայի գլխավորությամբ առաջին հյուսիսլոնդոնյան դերբիի շրջանակում «Տոտենհեմը» հաղթել էր 2։1 հաշվով։
# ԱՊԼ, Արսենալ, Հյուսիսլոնդոնյան դերբի, Միկել Արտետա, Տոտենհեմ