Արտետան և Արսենալը երկարաձգեցին պայմանագիրը

Արտետան և Արսենալը երկարաձգեցին պայմանագիրը

12/09/2024 - 16:29

Լոնդոնի «Արսենալն» ու գլխավոր մարզիչ Միկել Արտետան երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը նոր համաձայնագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

42-ամյա մասնագետը «զինագործների» մարզիչ է նշանակվել 2019 թ. դեկտեմբերին։ Ակումբը նրա գլխավորությամբ 234 խաղում տարել է 142 հաղթանակ, գրանցել 35 ոչ-ոքի, կրել 57 պարտություն, երկու անգամ նվաճել Անգլիայի Սուպերգավաթի, մեկ անգամ` երկրի գավաթի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023