Արտասահմանյան մի շարք ակումբներ հետաքրքրված են Ավագյանի ծառայություններով
«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
29-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են մի շարք արտասահմանյան ակումբներ։
Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում Ֆրանսիայի Լիգա 1-ի, Լիգա 2-ի և Հունգարիան ներկայանցող ակումբների հետ։
Ավագյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղից 6-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լիգա-1, Լիգա-2, Հայաստանի-հավաքական, Հենրի Ավագյան, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Փյունիկ