Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկայի փոխչեմպիոն 🎥
Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկայի առաջնությունում Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն։
38-ամյա ըմբիշը պայքարն սկսել է քառորդ եզրափակիչկց և 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել հոնդուրսացի Օսկար Անտոնիո Բարիոսին։
Կիսազրափակիչում Ջուլֆալակյանը նույնպես հաղթել է նախատեսվածից շուտ ու 9:0 հաշվով պայքարից դուրս թողել վենեսուելացի Լեոմար Անդրես Կորդերոյին։
Եզրափակիչում Ջուլֆալակյանը մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող Քամալ Բեյի դեմ, սակայն պարտվել 7:11 հաշվով ու արժանացել արծաթե մեդալի։
Նշենք, որ Ջուլֆալակյանը նախորդ տարվա փետրվարից է ներկայացնում Արգենտինան։ Նա Հայաստանի դրոշի ներքո հանդես գալիս դարձել է Օլիմպիական փոխչեմպիոն (2012 թ.), աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից