Արսենալն ու Սիթին Ժեզուսի տրանսֆերի հարցում բանավոր համաձայնության են հասել
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են բանավոր համաձայնության։
Սպասվում է, որ բրազիլացի հարձակվողի տրանսֆերի դիմաց «զինագործները» «քաղաքաբնակներին» վճարելու են 45 մլն ֆունտ ստերլինգ, սակայն գումարի չափը կարող է դեռևս ավելանալ հավելավճարների տեսքով։
Նշվում է, որ այժմ լոնդոնդյան ակումբի ղեկավարները Ժեզուսի ներկայացուցիչների հետ նրա անձնական պայմանագրի վերջին մանրուքներն են ճշգրտում։
Ակնկալվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ռոմանոն գրում է նաև, որ Ժեզուսի ծառայություններով հետաքրքրված են եղել ևս 5 ակումբներ, որոնց անունները չեն հրապարակվում, սակայն բրազիլացի ֆուտբոլիստի հիմնական նպատակն «Արսենալի» շարքերը համալրելն է։
Հավելենք, որ Ժեզուսի` «Արսենալ» տեղափոխության գործարքը դեռևս ավարտված չէ, սակայն գտնվում է վերջնական փուլում։
Մեծ է հավանականությունը, որ «զինագործներն» այն ավարտին կհասցնեն արդեն առաջիկա ժամերին։
Հիշեցնենք, որ Գաբի Ժեզուսը մանկունյական ակումբի շարքերը համալրել է 2017 թ. հունվարին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 236 հանդիպում` դառնալով 95 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո