Արսենալն ոտքի է կանգնում` հաղթելով Տոտենհեմին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին»։
Առաջին խաղակեսում «Արսենալը» պարզապես շոկի ենթարկեց մրցակցին և նախքան ընդմիջման գնալը երեք գնդակ ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Էմիլ Սմիթ-Ռոուն, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Բուկայո Սական։
Երկրորդ խաղակեսում էլ «խցանները» փորձում էին ամեն կերպ հետ բերել կորցրածը, սակայն հաջողվեց խփել ընդամենը մեկ գոլ, որն իր անվան դիմաց գրանցեց Հին-Մին Սոնը։
Այսպիսով, «Արսենալը» սկզբունքային խաղում 3:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին», վաստակեց 9 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական։
«Տոտենհեմի» ակտիվում նույնպես կա 9 միավոր, սակայն Նունու Էսպիրիտու Սանտուի թիմը լրացուցիչ ցուցանիշներով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Էմիլ Սմիթ-Ռոու, Հին Մին Սոն, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Տոտենհեմ