Արսենալն իր 118-ամյա պատմության ընթացքում վատագույն արդյունքն է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Չելսիին»։
Պարզվում է` այդ պարտության պատճառով «զինագործները» պատմական հակառեկորդ են սահմանել։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, լոնդոնյան ակումբն իր 118-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ մրցաշրջանն սկսում է երկու անընդմեջ պարտությունով և չխփած որևէ գնդակով։
Բացի դրանից, 1992 թ. ի վեր առաջին անգամ «Արսենալը» խաղային օրն ավարտել է վտանգավոր գոտում։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 1-ին տուրում էլ Միկել Արտետայի սաները հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջել էին «Բրենթֆորդին»
Ներկա պահին լոնդոնյան ակումբը գնակների 0:4 հարաբերակցությամբ զբաղեցնում 19-րդ հորիզոնականը` առաջ անցնելով միայն «Նորվիչից», որի գոլերի տարբերությունը -8 է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բրենթֆորդ, Միկել Արտետա, Չելսի