«Արսենալի» 16-ամյա տաղանդի պատմական ռեկորդը Պրեմիեր լիգայում 🎥/📸
«Արսենալի» վինգեր Մաքս Դումանը «Էվերթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում (2:0) գրավել է մրցակցի դարպասը` պատմական ռեկորդ սահմանելով։
Դոումանը 16 տարեկան և 73 օրականում դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Նախորդ ռեկորդակիրը Ջեյմս Վոնն էր, որը «Էվերթոնի» կազմում 2005թ. ապրիլի 10-ին «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (4:0) գոլ էր խփել 16 տարեկան և 270 օրականում։
Այդ ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Ջեյմս Միլները (16 տարեկան և 356 օրական), Ուեյն Ռունին (16 տարեկան և 360 օրական) ու Ռիո Նգումոհան (16 տարեկան և 361 օրական)։
Դոումանը «Արսենալի» համակարգում է 2015 թվականից։ Նա «զինագործների» հիմնական թիմում 7 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Արսենալ, Մաքս Դոուման, Ուեյն Ռունի, Ջեյմս Միլներ, Ջեյմս Վոն, Ռիո Նգումոհա