Արսենալի սարսափը շարունակվում է․ Լենոն ծանր վնասվածք ստացավ?
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընակվել է «Բրայթոնին»:
Հանդիպման 36-րդ րոպեին տանտերերի հարձակվող Նիլ Մոպեյը հարվածային դիրք էր դուրս գալիս, սակայն «զինագործների» դարպասապահ Բերնդ Լենոն տեղից դուրս եկավ՝ կանխելով վտանգավոր պահը, սակայն այդ դրվագում կողմերը բախվեցին միմյանց, ինչի պատճառով գերմանացի դարպասապահը կարծես թե լուրջ վնասվածք ստացավ։
Լենոյին «Արսենալի» բժշկական անձնակազմը մոտ 5 րոպե օգնություն էր ցույց տալիս, ինչից հետո նրան պատգարակի վրա տարան դեպի հանդերձարան։ Նրա փոխարեն խաղը շարունակեց Էմիլիանո Մարտինեսը։
Նշենք, որ հանդիպման 84-րդ րոպեի դրությամբ հաշիվը հավասար է՝ 1։1։
# ԱՊԼ, Արսենալ, Բերնդ Լենո, Բրայթոն